Օրեր առաջ դուրս եկա մետրոյից, պիտի բարձրшնայի վերև, երբ հեռվից մի տատիկի նկատեցի:
Խեղճը նստած էր ցրտին, ձեռքը մեկնած գումшր էր մուրում: Հնшմաշ վերարկու էր հագել, հին մեծ կոշիկներ… Նայեցի նրան ու սիրտս ցավեց: Ես երբեք նրան այստեղ չէի տեսել: Հիշեցի, որ դրամապանակիս մեջ նույնիսկ 1000 դրամ չկա, գումшրս քшրտի մեջ էր:
Դուրս եկա գետնանցումից, մոտեցա բանկոմատին, որ օգնեմ նրան: Հետ գալու ճա-նապահին էլ մի քիչ մանդա-րին գնեցի:Սկսեցի մոտենալ տատիկին, ու հանկարծ նկատեցի, որ նրա մոտ կանգնած է աղքատ արտաքինով ամրակազմ մի տղամարդ, երևի մոտ 35 տարեկան էր: Մեկ էլ տեսնում եմ, որ տատիկի դիմաց դրված արկղիկը դատարկեց տոպրակի մեջ, դրեց գրպանը:Ես դանդաղեցրի քայլերս. հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում:
Ես էլի էի լսել, որ այդ կերպ աշխատում են մարդիկ, բայց երբեք չէի տեսել իրականում: Երևի դուք էլ եք չէ լսել պատմություններ, երբ վարձում են մուրացկանների, վերցնում նրանց ձեռքից հավաքված գումարը և չնչին աշ-խատավարձ տալիս: Բայց դեռ ցերեկվա 3-ն էր, ես կարծեցի, որ այդ ժամին չի կարող ավարտվել աշխատան-քային օրը:Մի քիչ էլ մոտեցա ու լսեցի նրանց խոսակցությունը.
—Մամ, արագացրու, էն մի գրպանդ էլ նայիր: Էլ չկա՞:
Ես իսկույն մտափոխվեցի: Իհարկե չեմ օգնի նրանց: Չգիտեմ, թե նրանք ինչպես են հայտնվել նման իրավիճա-կում, բայց գումարով օգնել երիտասարդ տղամարդուն ես չեմ պատրաստվում: Դա ինձ համար անընդունելի է:
Այնքան կուզեի չտեսնել դա: Նորից հասկացա, որ մարդկանց խղճալն ու օգնելը ոչ միշտ է ճիշտ: Ավելի լավ է անտուն կատուներին ու շներին կերակրեմ, քան թե օգնեմ անբաններին: