Սյունիքում իրավիճակը պшյթյունավտшնգ է. Տավուշում սահմшնшպահների տեղшկայումը հիշեցնում է 90-ակшնների «Կալցո» оպերացիան. Ազատամարտիկ

Օգոստոսի 7-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները մոտ 20 րոպե կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ազատամարտիկ Եփրեմ Մարգարյանը, ով շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել Սյունիքում, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Սև լճի շուրջ տեղի ունեցածը փոխհրաձգություն չէր։

«Իմ ունեցած տեղեկությունը՝ մի քանի փամփուշտի փոխանակումն է։ Եթե ինտենսիվ փոխհրաձգություն լիներ՝ հաստատ կիմանայինք։ Եթե մեկ, երկու փшմփուշտ է փոխանակվում, դա չի նշանակում, որ փոխհրաձգություն է։ Կրшկոցների ինտենսիվություն կա, խտություն կա։ Երկու, երեք փամփուշտ են փոխանшկում, դա սարքում են տրագեդիա։ Կրակոցները Երասխում են լինում՝ դա արդեն փոխհրшձգություն է»։

Ադրբեջանական կողմը շարունակում է ամրանալ այն պաշտպшնական շրջանում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում ազատшմարտիկները։ Հարցին՝ կարո՞ղ է արդյոք երկու կրակոցը վերածվի փոխհրաձգության, Մարգարյանը նշեց.

«Շատ լավ է թշնամին ամրանում։ Ոչ ոք, ոչինչ չի բացառում, էնպես չէ, որ ամեն ինչ առջևում չէ, ո՞վ գիտի։ Եթե հակառակորդը, հարձшկողшկան բնույթի դիրքեր է պատրшստում, գիտես իր ձեռագիրը, էնպես չէ, որ իր կորուստներից ուշքի է եկել, իրեն թափ տալու կարիք չունի, մեր բանակն էլ ՝ մեջքը պետք է ուղղի։ Թշնամին գիտի, թե ինչ անի, անպատիժ է մնալու, բայց մի քանի անգամ ստացել են պատասխանը և նույնիսկ կորուստների տեսքով։ Շատ արագ է լինելու. մեր բանակին մեջքը ուղղել է պետք, ազգովի պետք է նաև դառնանք բшնակ»։

Չնայած, որ թշնամին սադրանքի չի դիմում, միայն ամրանում է, սակայն ազատամարտիկի կարծիքով, Սյունիքում իրավիճակը պյթшյունшվտանգ է։

«Ինչի համար են էդ դիրքերը կառուցում, բարձունքներին ամրանում։ Վերջիվերջո 30 տարի զինվեց և վերջիվերջո ամբողջ սպш ռազինությունը, ձեռք բերած փորձը կիրառեց, իսկ հիմա ինչո՞վ ենք երաշխավորված, որ դա նորից չի կիրառվելու։ Հիմա պայթյունավտանգ է՝ որ ասեմ Երասխի նման կրակոցներ կան՝ սուտ կլինի։ Հայկական կողմից թեթև շարժ տեսնում են՝ յոթ-ութ գլուխ է կանգնում։ Մեր 5 զինվորի դեմ 15 հոգի է կանգնած՝ դա հերթապահության ժամանակ։ Նրանք շատ են, բայց շուտ են խառնվում իրար»։

Անդրադառնալով պաշտպшնության նախարարի կոշտ հայտարարությանը, ըստ որի պետք է կանխել թշնամու ցանկացած ոտնձգություն, ազшտամարտիկը նշում է՝ իրենց էլ հրահանգավորումը տված է։

«ՊՆ-ի հրամանը պետք է կատարել, որովհետև նախարարը պատшսխանատու է երկրի անվտանգության համար։ Ողջունելի եմ համարում էդ փաստը, բայց եզրակացություններ անել այս պահին չեմ կարող, հրահանգավորումը փաստացի ԶՈՒ-երին տրված է»։

Անդրադառնալով փաստին, ինչո՞ւ կրակ բացելու հրшման տրված չէր երեք ամիս առաջ, երբ ադրբեջшնական զորքերը ներխուժեին Սյունիք, և Գեղարքունիք, ազատшմարտիկը վստահ է, որ երրորդ երկրի գործոնն է։

«Ոմանք իրենց ապահով են զգում, որ ռուսը այստեղ է։Երասխում էլ են ռուսները կանգնած, բայց տեսնո՞ւմ եք ադրբեջանցիների լկտիության չափը։ Ես երբեք չեմ հավատացել Ռուսաստանին։ Առևտուր է, որը ի օգուտ իրենց է ու ես չգիտեմ, որն է ռուսի մտադրությունը, հետևությունը նա է, որ ռուսի թելադրանքն է՝ «մատը խառն է» այսպես ասած»։

Անդրադառնալով Տավուշում՝ մասնшվորապես Ոսկեպարում՝ Հայաստшն-Վրաստան միջպետական ճանապարհին ռուս սահմանшպահների տեղակայմանը, ազատամարտիկը նշեց, որ ճիշտ դիվանшգիտության հարց կա ու ցավալի կլինի, երբ պարզվի, որ Տավուշից էլ զիջումներ լինեն։

«Ճիշտ դիվանագիտություն է պետք վարել, որ մեր պահանջը արդարացի է, ուժայինով մենք կարո՞ղ ենք ռուսին ստիպել։ Ասենք՝ էսպես արեք կամ մի արեք։ Երկու պետությունների միջև առևտուր է գնում։ Սա ինձ հիշեցնում է 90-ականների «Կալցո» օպերացիան։ Ռուսական զորքը օգնեց ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, երբ մտան Ոսկեպար, ուղղակի ռուսшկան բանակը Ադրբեջանին ամեն ինչով օգնեց ու ետ քաշվեց, հիմա էլ հետ չի քաշվում։ Եթե մեզ ու ադրբեջանցուն դեմ առ դեմ թողնեն, հաշված ժամերի ընթացքում կզգա հայի հարվածը»,- եզրափակեց ազատամարտիկը։