Տավուշցիները «Հայաստան» խմբակցության պատգшմшվորներին մտահոգություն են հայտնել մարզի որոշ համայնքներ Ադրբեջանին հանձնելու լուրերի առնչությամբ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամшվորները օգոստոսի 8-ին այցելել են Տավուշի մարզ, հանդիպել Ազшտամուտ, Այգեհովիտ, Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս համայնքների բնակիչներին:

Այցը պայմանավորված էր հիմնականում մարզի մի շարք համայնքների հետ կապված մտահոգիչ տեղեկություններով: Մասնավորապես, ակտիվորեն շրջանառվում է թեզը, այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից, որ մարզի որոշ համայնքներ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին, և դա ներկայացնում են որպես Հայաստանում գտնվող ադրբեջանական տարածքների վերադարձ:

Տավուշցիները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հիմնականում բարձրաձայնել են այդ մտահոգությունները, խոսել սցենարի անթույլատրելիության մասին, քանի որ այդ դեպքում, այլ խնդիրներից զատ, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև M4 միջպետական նշանակության հայ-վրացական ճանապարհը:

Դաշինքի պատգամավորները վստահեցրել են, որ քաղաքացիների բոլոր խնդիրներն իրենց մշտական ուշադրության ներքո են, այդ թվում՝ սահմանների հարցը, Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները, և իրենք անելու են հնարավորը՝ քաղացիների շահերը ամեն կերպ պաշտպանելու համար: