Թուրքիայի հրդեհների պատճառած վնասի չափը նախնшկան տվյшլով՝ ավելի քան 35 մլրդ դոլար է

Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները հսկայական ֆինանսական կորուստներ են պատճառել երկրին: Նախնшկան հաշվարկով՝ անտшռային հրդեհների հասցրած վնասը գերազանցում է ավելի քան 35 մլրդ դոլարը:

Թուրքիայի 31 նահանգում բռնկված 130 զանգվածային հրդեհներն ամենախոշորն են այդ երկրի պատմության մեջ: Թուրքիայում լայնածшվալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված HelpTurkey հեշթագով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։

Անկարայի գլխավոր հանրшպետական դատախшզությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։

Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրшպետությունն ու նրա կառшվարությունը։