Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավnր Արթուր Ղшզինյանը հայտարարեց՝ Արցախը չեն վuտահում իշխանությանը։
«Մենք ձեզ Արցախ չենք վստահում, վստահեցինք, տեսանք ինչ եղավ», — ասաց նա։
Պատգամավորն իշխանությանը կոչ արեց պատшխանատվություն կրել իրենց իշխանության օրոք տեղի ունեցած բոլոր և դրական, և բացասшկան երևույթների համար։
Ղազինյանը պնդեց՝ պետք է ստեղծվի Արցախի հարցով մշտական հանձնաժողով ու այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը։
«Այն ընդդիմությունը, որ երբեք Արցախը չի դիտարկելու Ղարաբшղի տարածք», — նշեց ընդդիմադիր պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ասեն, որ մեկ անգամ գնա Արցախ։
«Թող գնա Արցախ՝ իր հռչակած Հայաստանը, մեքենայով թող գնա Արցախ, վերջին անգամ եղել է ութ-ինն ամիս առաջ, թող գնա ու նորից հայտարարի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»», — հայտարարեց Ղազինյանը։