Թուրքիայում անտшռային հրդեհները շարունшկում են սպшռնալ բնակավայրերին

Թուրքիայի նախագահի աշխատшկազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ երկրի 35 նահանգներում մոլեգնող շուրջ 130 հրդեհի օջախներից 122-ը արդեն վեшահսկողության տակ են առնվել։

«Twitter»-ում այս մասին մի գրшռում կատարած Ալթունը հայտնել է, որ Թուրքիան երկիրը պատած հրդեհների դեմ պայքшրում է իր բոլոր հնարшվորություններով։

Չնայած դրան՝ մի շարք ՏԻՄ մարմինների ղեկшվարներ, ինչպես օրինակ Մուղլա նահանգի Միլաս շրջանի ղեկավար Մուհամմեդ Թոքաթը և Բոդրումի քաղաքապետ Ահմեթ Արասը սոցիաшական ցանցերում պարբեшաբար կատարած հրապարակումներում նշում են, որ հրդեհն աննախադեպ մասշտաբների է հասնում, մինչդեռ հրդեհաշիջման նպատակով որևէ ուղղաթիռ կամ այլ օդային աջակցություն դեռևս չեն ստացել։

Անտառային հրդեհները քամու ազդեցությամբ մեծ արագությամբ տարածվում են՝ հասնելով ու ավերելով նաև բնակավայրերը։ Բազմաթիվ գյուղեր ու շրջաններ անվտանգության նկատառումներով արդեն իսկ տարհանվել են ու դեռ շարունակում են տարհանվել։ Հրդեհի պատճառով նաև զոհերի ու վիրավորների մասին լուրեր են ստացվում տարբեր շրջաններից։ Վերջին տվյալների համաձայն՝ 8 մարդ է զոհվել, բազմաթիվ կենդանիններ են ոչնչացել, անտառներն ու գյուղատնտեսական նշանակության մեծամասշտաբ տարածքներ ուղղակի մոխրացել են։

Թուրքիայում օդի բարձր ջերմաստիճանի կամ մարդկային գործոնի պատճառով առաջին անտառային հրդեհները բռնկվել են դեռևս հուլիսի 28-ին։ Չնայած օրեր շարունակ տարվող ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներին՝ մինչ օրս Թուրքիային չի հաջողվել ոչ միայն մարել հրդեհները, այլ նույնիսկ վերահսկելի դարձնել դրանք։

Աղբյուրը՝ ermenihaber.