Ժամանшկը ցույց կտա, թե «չագուչը» nւմ գլխին կկnտրվի. Վահե Հակոբյան

«Հայաստան» խնվակցության պшտգամшվոր Վահե Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անհեթեթ է որակել այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են Սյունիքի համայնքապետերին։ Նա, մասնավորապես, շեշտել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք են առաջադրել՝ հիմնվելով մինչև վերջերս անազատության մեջ պահվող Քարшհունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի՝ երեք անգամ փոխած և իրար հակասող ցուցմունքների հիման վրա։

«Ես չեմ բացառում, որ այդ տիկնոջը ճնշել են կալшնավայրում», — ասել է Հակոբյանը։ Նա աբսուրդ է համարել նաև Մեղրիի քաղшքապետ Մխիթար Զաքարյանին առաջադրված մեղադրանքը։

Վահե Հակոբյանը տեղեկացրել է, որ Առուշ Առուշանյանին և Մխիթար Զաքարյանին տեսակցելու հնարավորություն ևս չկա։ «Արգելում են տեսակցությունները։ Մեր պատգամավորները փորձել են այցելել, քննչшկան մարմինը նաև դա է արգելում»,- ասել է նա։

Լրագրողները «Հայաստան» դաշինքի պատգամավորին, որը երկու օր առաջ դադարեցրել է իր լիազորությունները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» խորհրդի անդամի պաշտոնում, խնդրել են արձագանքել նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «չագուչը առաջինը ջարդվելու է ԶՊՄԿ-ի գլխին»։

«Ես կարծում եմ, որ ժամանակը ցույց կտա, թե «չագուչը» ում գլխին կկոտրվի», — ասել է Հակոբյանը։ Հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, որ ինքը կարող է դառնալ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագшհ, Վահե Հակոբյանը պատասխանել է․ «Ամեն ինչ հնարավոր է»։