Հայտնի է Բաքվից Երևшն վերադшրձող ռшզմшգերիների 15–հոգանոց խմբի ամբողջական ցանկը։ Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր նրանցից 12-ի անունները։ Եվ այսպես` Բաքվից վերադարձող տղաներն են.
Հայաստանն Ադրբեջանին է տրամադրել Ղարաբաղի Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված ականների քարտեզները, հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Հուլիսի 3-ին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում տեղադրված շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ», — ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմը շնորհակալություն է հայտնել Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ քարտեզները ձեռք բերելու հարցում միջնորդելու համար:
Ըստ Բաքվի գնահատականի՝ ականադաշտերի քարտեզների ձեռքբերումը կփրկի տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքեր, այդ թվում՝ սակրավորների, կարագացնի Ղրաբաղում շինարարական և վերակառուցման նախագծերի իրականացումը, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց վերադարձի գործընթացը:
«Որպես մարդասիրական քայլ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել հայկական ծագմամբ 15 մարդու, որոնք դատարանի որոշմամբ ազատազրկման էին դատապարտվել և որոնց պատժի ժամկետը լրացել է», — հայտնում են Ադրբեջանի արտգործնախարարությունից:
Մանրամասն ՝ այստեղ