«Մեղրիի նախկին ու Սիսիանի ներկա քաղաքապետերն ԱԺ-ից ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են». «Հայաստան» խմբակցությունը պնդում է՝ ամենաթողություն է տեղի ունեցել

Մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը։

«Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկшվար Սեյրան Օհшնյանը հայտшրարեց, որ իրենց խմբակցության երկու պшտգամшվոր գտնվում է կալանքի մեջ։

Կալանшվորված են Մեղրիի նախկին քաղաքшպետ Մխիթար Զաքшրյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սաшգսյանը, ովքեր ընտրվել են ԱԺ պատգшմավոր։

«Մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունը, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները», — ասաց նա։

Նիստը վարող Կնյազ Հասանովն էլ ասաց, թե դա իր իրավասության տակ չէ, իրավաբանների ու արդարադատության գործն է։

«Ես իմ պարտականությունները կատարում եմ իմ տարիքից ելնելով, այս մասին ես ոչինչ չեմ կարող ձեզ պատասխանել», — ասաց Հասանովը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե իրավունք չունեն կանոնակարգի կոպիտ խախտումով գնալ առաջ։

«Ամենաթողություն է տեղի ունեցել մեր աչքի առաջ, մեր երկու պատգամավորները գտնվում են կալանքի տակ, սա անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ», — ասաց Ռուստամյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, թե Ազգային ժողովը որևիցե եղանակով չի կարող ազդել արդարադատության համակարգի վրա։

«Սա է իրավիճակը, խնդրում եմ՝ ավելի կոնստրուկտիվ գտնվենք», — ասաց Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց՝ ցավում է, որ Վլադիմիր Վարդանյանը խոսում է նրա մասին, որ կարող է մի դատախազ, մի դատավոր շրջանցել ՀՀ սահմանադրությունը։

«Ես ուզում եմ ֆիքսենք, որ մեր գործընկերները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարա ասի՝ պատգամավորին առանց ԱԺ համաձայնության կարող են կալանավորել, թող ուղղակի իրավաբանությունից չխոսա», — ասաց Վարդևանյանը։