«Aerostar»-ը իսրայելական անօդաչու թռչող սարք է, վաղուց Ադրբեջանում կա: Այս մասին «Հայկական ժամшնակ»-ի հետ զրույցում ասաց ռազմшկան փորձшգետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ երեկ հայ-ադրբեջանшկան սահմшնի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, որը ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժшնումները կшսեցրել են: Մասնավորապես՝ խn ցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ խոցված ԱԹՍ-ն հետախուզական է՝ բավականին որակյալ եւ միջին չափի:
Նա ասաց, որ ժամանակակից հակաօդային պաշտպանության միջոցների համար այդ չափերի ԱԹՍ-ները հեշտ հայտնաբերվող ու խոցվող չեն. «Էլ չեմ ասում, որ ընդհանրապես ԱԹՍ խոցելը ՀՕՊ-ի հшմար խորքային գլխшցավանք է եղել ու մնում»:
Փորձագետը նշեց, որ վերոնշյալ ԱԹՍ-ների գինը մի քանի հшրյուր հազար դոլարի է հասնում, սակայն այս պահին պարզ չէ, թե կոնկրետ վերոնշյալ ԱԹՍ-ի, որ մոդելի մասին է խոսքը:
«Սա իսրայելական ամենահին մոդելներից է, մինչեւ 12 ժամ կարող է օդում հետախուզություն իրականացնել: Նույնիսկ այդ տեխնոլոգիան վաճառվել է մի շարք պետությունների ոչ միայն որպես պրոդուկտ, այլեւ որպես արտադրության պլատֆորմ: Իհարկե, ամենաթոփ մոդելի ԱԹՍ-ներից չէ, բայց վատն էլ չէ՝ 5-6 կմ բարձրության վրա 12 ժամ մշտական կախված է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Հարցին՝ ո՞րն էր նպատակը ՀՀ տարածք հետախուզական ԱԹՍ ուղարկելու, ռազմագետը պատասխանեց. «Դժվարանում եմ հստակ ասել, բայց քանի որ այդ ուղղությամբ լարում է եղել, մարտեր են ընթացել, իսկ հետո միջնորդական առաքելությամբ դադարել է, այնպես չէ, թե դադարելը միանգամից լիցքաթափում է նշանակում այդ ուղղությամբ: Ադրբեջանական զինված ուժերը փորձում են հասկանալ հայկական զինված ուժերի տրամադրվածությունը, ուժերը, դասավորվածությունը, միջոցները եւ այլն: Հետախուզությունը մշտական գործընթաց է՝ մարտական գործողությունների առաջ, ընթացքում եւ նույնիսկ հետո»:
Ըստ Հովհաննիսյանի՝ ռազմական առումով տրամաբանական է հակառակորդի գործողությունները, բայց թե ինչ քաղաքական նպատակներ ունեն եւ այս լարվածությամբ ինչ են ցանկանում անել՝ դժվար է ասել. «Ադրբեջանական գործելաոճը բոլորս էլ գիտենք. նենգ են ու հաստատ այնպես չէ, թե ՌԴ միջնորդակшն առաքելությունը հարգելով խшղասեր դարձան հաջորդ րոպեին»: