Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանում կարող է թուրքական ռազմաբազա ստեղծվել, անհանգստացրել է ռուսական մամուլին։
Օրեր առաջ այցելելով Բաքու՝ հայտարարել էր, որ չի բացառում, Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազայի հիմնումը։
«Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազան մարտահրավեր է լինելու Ռուսաստանի համար», գրում է ռուսական մամուլը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանում առանձնահատուկ ուշադրությամբ են հետևում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորությանը։
«Դա առիթ է տալիս Մոսկվային քայլեր ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- նշել էր Պեսկովը։