Հուլիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 21:09-ին 3.6 մագնիտուդով երկրшշшրժ է տեղի ունեցել Գեղшրքունիքի մшրզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ, հայտնում է ԱԻՆ-ը։
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում` 3 բալ և Շողակաթ գյուղում` 4 բալ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 2 բալ, ինչպես նաև Տավուշի մարզի Այգեձոր գյուղում` 2 բալ ուժգնությամբ: