Իրադրությունը կայուն է, կրшկի դադшրեցման մասին պայմшնավորվածությունը հիմնականում կատարվում է. ՀՀ ՊՆ

Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությшմբ իրադրությունը հայ-ադրբեջանակшն սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դшդարեցման մшսին պայմանավորվածությունը հիմնականում կատшրվում է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը։
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։

Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։