Անդադար կրшկոցներ՝ Երասխի մոտ. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, այս մասին azatnews-ին հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից հայտնում են, որ կրակոցները վերսկսել են 15:30-ից։

Ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

ՊՆ-ն հաղորդել էր նաև, որ այսօր՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։