ՀՀ ոստիկանությունն ու պարեկային ծառшյությունն այսօր ուժեղացված ծառայություն են իրականացնում Երևանում և հանրապետության տարածքում, Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։
Ստուգվում են ավտոմեքենաները, վարորդների սթափությունը, գործողությունները աշխատանքային են, կրում են նաև կանխարգելիչ բնույթ։
Նշենք, որ համացանցում տարածվող տեղեկությունները, թե Հայաստան է ներթափանցել դիվերսիոն խումբ, իրականությանը չեն համապատասխանում։
Ոստիկանների գործողությունների հետևանքով Երևանում խցանումներ են առաջացել։