Երևանի քաղաքապետարանը հունիսի 29-ին ապօրինի կառույցներ է ապամոնտաժել Նոր Նորք վարչական շրջանում։
«Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։ Հունիսի 29-ին ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Նոր Նորք վարչական շրջանում», — ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։