Թեեւ շшտերն են լսել, որ шաքшրը վնասшկшր է առողջությանը, այնուшմենայնիվ, ոչ բոլորն են կարողանում դիմակայել քաղցրի գայթակղությանը, իսկ ոմանց մոտ ընդհանրապես առկա է շաքարային կախվածություն:
Ստորեւ ներկայացնում ենք այն առողջական խնդիրները, որոնք կшրող են առաջանալ Ձեզ մոտ, եթե չարաշահեք քաղցրը:
Նախ, հարկավոր է նշել, որ մեր օրգանիզմը բնական շաքարից բացի, այլ շաքարի կարքի չի զգում: Բնական շաքար են պարունակում մրգերը, բանջարեղենը, կաթնամթերքը, հացահատիկը:
The American Heart Association-ը խորհուրդ է տալիս օրական շաքար օգտագործել 6 թեյի գդալից (25 գրամ) ոչ ավելի կանանց, իսկ տղամարդկանց՝ 9 թեյի գդալից (36 գրամ) ոչ ավելի:
1. Չափից շատ շաքարի օգտագործումը նպաստում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացմանը: Երբ շաքարը մնում է արյան մեջ, օրգանիզմը կարող է արձագանքել դրան՝ արտադրելով ավելի քիչ ինսուլին, որը սնունդը վերածում է էներգիայի:
2. Հայտնի է նաեւ, որ շաքարը փչացնում է ատամները; Իսկ ինչպե՞ս: Բանն այն է, որ շաքարը «սնում է» բերանի խոռոչի բակտերիաները, որոնք թթու են թողնում՝ վնասելով ատամների էմալը: Գազավորված ըմպելիքները, չորամրգերը, քաղցրեղենը, շոկոլադը նպաստում են այս խնդրի առաջացմանը, սակայն ամենավտանգավորը թթու կոնֆետներն են:
3. Չափից շատ շաքարի օգտագործումը բերում է հոգնածության, վատ քնի, էներգիայի կորստի:
Երեկոյան պաղպաղակ կամ տորթ ուտելու արդյունքում գիշերը կարող եք արթնանալ քնից, դա կարող է կրճատել նաեւ Ձեր խորը քնի ժամանակը, արդյունքում՝ Դուք չեք հագենում քնից. աշխատավայրում կամ համալսարանում անընդհատ քնելու ցանկություն եք ունենում:
4. Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս շաքարի եւ հոգեկան առողջության կապը: Վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք օրական 66 գրամից ավելի շաքար են օգտագործել, 23 տոկոսով ավելի են հակված եղել դեպրեսիայի, քան նրանք, որոնք օգտագործել են 40 գրամ շաքար:
Այսպիսով, Ձեր վատ տրամադրության, դեպրեսիվ մտքերի «հովանավորը» նույնպես շաքարն է:
Իսկ ինչպե՞ս հանել շաքարը սննդակարգից:
Ավելի վաղ Doctors.am-ի հետ զրույցում սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը նշել էր.
«Պետք է դադարել շաքար ուտել միանգամից: Ես միշտ ասում եմ՝ չէ՞ որ չկա թմրադեղի փոքր դոզա, որը հիվանդին թույլ են տալիս ընդունել: Նույնն էլ շաքարի դեպքում է: Պետք չէ աստիճանաբար պակասեցնել դրա քանակը, միանգամայն անվտանգ է սննդակարգից այն միանգամից հանելը: Բայց բակավան է 2-3 օր անընդմեջ շաքար ուտել, եւ նորից կախվածությունը վերականգնվում է:
Շաքարի դեպքում կախվածությունն ավելի վատ է: Երբ մարդը որոշում է շաքար պարունակող ոչինչ չուտել, նրա մոտ սկսվում է գլխացավ, տրամադրությունն ընկնում է, մարդիկ կան, որ թուլություն են ունենում, ճնշումն է ընկնում նաեւ, բայց դա ժամանակավոր է: Երբ դու շաքար չես օգտագործում, կյանքն ամբողջությամբ փոխվում է, բոլոր տեսակի այտուցները վերանում են, կուտակված հեղուկները դուրս են գալիս օրգանիզմից, դեմքի գույնն է կարգավորվում, մազաթափությունը որոշ դեպքերում կարող է բուժվել, համային ռեցեպտորները նույնպես փոխվում են»: