Թաֆթսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են լոլիկի գործшծման դեպքում լյարդի ճարպային հիվանդության, քաղցկեղի եւ բորբոքման զարգացման նվազումը՝ դրանում լիկոպինի կարոտինոիդային պիգմենտի պարունակության շնորհիվ:
Գիտափորձի ընթացքում դրա հեղինակները երիտասարդ մկների օրգանիզմ են ներարկել քաղցկեղածին, որը նպաստում Է լյարդում չարորակ ուռուցքների առաջացմանը: Դրանից հետո կրծողներին կերակրել են անառողջ սննդով, որը մեծ քանակությամբ ճարպ էր պարունակում:
Մկների մի մասն ըստ որում ստացել է լիկոպինով հարուստ լոլիկի փոշի: Գիտնականները պարզել են, որ լիկոպինը բարձրացնում է օգտակար միկրոֆլորայի մակարդակը, ինչպես նաեւ մեծացնում Է դրա բազմազանությունը:
Դա, իր հերթին, կանխում Է բորբոքում հարուցող որոշ մանրէների չափից դուրս աճը: Բացի դրանից, նվազել է լյարդի ճարպային հիվանդության եւ քաղցկեղի հավանականությունը: Ըստ որում հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ լոլիկի փոշին ավելի մեծ արդյունավետություն է ցուցաբերել, քան լիկոպինն առանձին:
Գիտնականների կարծիքով՝ դա բացատրվում է ամբողջական լոլիկի մեջ լրացուցիչ օգտակար նյութերի առկայությամբ, ինչպիսիք են վիտամին E-ն, վիտամին C-ն, միներալները, ֆենոլային միացությունները եւ սննդային մանրաթելերը