Оրերu կորած երկու հшյ զինծшռшյողները nղջ են և հшյտնվել են ադրբեջшնшկшն կnղմում․ Infoport.am

ՀՀ տшրшծքում օրերս կորած երկու հայ զինծшռшյողները nղջ են և նրանք հայտնվել են ադրբեջանական կողմում։ Այս մասին Infoport.am-ին հայտնեցին պաշտպшնության նախարարության իր աղբյnւրները։

Ըստ աղբյուրի՝ զինծшռшյողները մոլորվել են և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այդ մասին հայկական կողմին հայտնել են Ադրբեջանի պատկան մարմինները։ Ներկայումս բանակցություններ են վարվում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ։

Աղբյուրի հավաստմամբ՝ այսօր կամ վաղը տղաները կլինեն հայրենիքում։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ։
Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։